Առաջադրանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ  յոթութ բառանի:

Երկիրը պտտվում է արևի, ինչպես նաև իր արանցքի շուրջ:
Ես և ընկերս հասկանում ենք, որ վաղը պետք է լավ ֆուտբոլ խաղալ:
Վատ ընկերները հեռանում են դաշտից, որովհետև նրանք չեն ուողում խաղալ:
Դու մոռացել ես, որ մենք պարտվում ենք և պետք է ուժեղին բերել:
Ես գտա խապկանքը այս խաղի, բռնիր նրանց արագ:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

Փորձենք հաղթել այս խաղը:
Աղջիկները կպատմեն իրենց ֆուտբոլային պատմությունը:
Մեծերը կլսեն ֆուտբոլային պատմությունը:
Կընտրեք լավագույն խաղացողին:
Ճամփորդը վերադարձավ հարազատ դաշտ:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ  և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին  գործված: (ինչպիսի՞)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին  հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Առաջադրանքներ

Արհեստի ընտրում

Խոհարարություն

Ղափամախափամահայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

. Խափանա (Ղափամա)

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։

. Խափամա

Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։

Խրմինյան պապաիկը Գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Հարիսան բացի տոնածիսական ուտեստ լինելուց զատ նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար ու դժվար է։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։

Առաջադրանք 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

        Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Պուճուր շունը մտավ։

Շունը մտավ:

Ուժեղ սիրտը քար է։
Սիրտը քար է:

Երտասարդ այրն ընկեր է:
Հայրն ընկեր է:

Հսկա երկիրը պտտվում է:
Երկիրը պտտվում է:

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

Մի ոհմակ է երևում: Անտառից մի ոհմակ է երևում։
Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Սրահ ում ինչ հանգիստ ես հագնված։
Թռչունների մի երամ անցավ: Երկնքով թռչունների մի երամ անցավ։
Երամը թռավ, հեռացավ: Ծովից երամը թռավ հեռացավ։
Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել: Տանը նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք երևան մոլ։
Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել Հայաստան։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր մայրիկին:
Առավոտյան անտառում որսորդները գտել են դինոզավր:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց շանը:
Հանկարծ իր կողքին տեսավ այլմոլրականին:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մարգերը ջրվեցին: վարունգի
Քույրը երաժիշտ է: Դավիթի
Նկարն անհետացել էր: Գողի
Մոխիրը տաք է: տոնրի

333. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսում: Այսօր
Իմ կարծիքն ասել եմ: Երեկվանից
Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի: Այսորվանից
Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Այսօր
Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Երեկվանից
Ծովն արդեն փոթորկել էր: Այսորվանից
Թռչունները չվելու էին: Այսօր

Առաջադրանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
Ով (ո՞վ) է լինելու քո օգնականը:
Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Քանի որ նախադասությունը գլխավոր միտքը արտահայտվում է ենթակա և ստորոգյալի միջով դրա համար նրանք համարվում են գլխավոր անդամներ։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։

Աղջիկը սովորացրեց։ Ծառը կանաչեց։ Բերանը բացեց։ Արեգակը շողեց։ Վարորդըկանգնեց։ Աշակերտը պատրաստեց։ Քամին պչեց։ Դանակը կտրեց։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Որովհետև նախադասությունը գլխավոր միտքը արտահայտվում է ենթակաի միջով դրա համար ենթական համարվում է գլխավոր անդամը։

Առաջադրանք 296 – 299

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա խմբում ձին իշխանին Էր իսկ Բ խմբում դուռն Էր իշխանինը։


Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:

Ա խմբում շինություն Էր իսկ Բ խմբում ժամանակն Էր հզոր։


Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած  երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր  երգչուհու հետ:

Ա խմբում երգչուհին էր հոգնած իսկ Բ խմբում աղջիկըն էր հոգնած։


Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա խմբում մարդն կանգնած էր Ամբիոնի մոտ իսկ Բ խմբում Ամբիոն Էր պապիկի մոտ։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա  ամրոցում։

Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում։


Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:

Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:

Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:

Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա  պատմություն ունեցող նկարներ:

Ֆրանսիայի վելի քան տասնհինգհազարամյա  պատմություն ունեցող մի քարանձավում գտնվել են ա նկարներ:

Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին Պատահաբար  ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը: Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)

Վերելքը սկսեց ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո։


Ծռմռված ու ժանգոտ իրեր հանեցինք տուփից մետաղյա հին(ծռմռված ու ժանգոտ)

Տուփից հանեցինք ծմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր։

Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցւինք մետաղյա հին իրեր։


տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Դահլիճ մտնողը տասը տարի հետո այսօրվա շքեղությունը մոռացած կլինի։

Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)

Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին։

Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին։


Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)

Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես։

Արևիկի խոստացած նվերն հանդեսի ժամանակ նվերն տալո՞ւ ես։

Հրամայական Եղանակ Առաջադրանք 184-290

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛: սա հրաման է,
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա: սա հրաման է,
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի: սա հրաման է,

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
Օրինակ՝

գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել – սիրիր – սիրեցե՛ք, կանչել – կանչիր – կանչեցե՛ք, նկարել – նկարիր – նկարեք, լսել – լսիր – լսեցե՛ք, նստել – նստիր – նստեցե՛ք, կանգնել – կանգնիր – կանգնեցե՛ք, զանգել – զանգիր – զանգեցե՛ք, կապել – կապիր – կապեցե՛ք, փրկել – փրկիր – փրկեցե՛ք, կապկպել – կապկպիր – կապկպեցե՛ք , կոտրատել – կոտրատիր – կոտրատեցե՛ք, կապոտել – կապոտիր – կապոտացե՛ք:
Բ. Խաղալ – խաղա – խաղացե՛ք, սողալ – սողա – սողացեք, կարդալ – կարդա – կարդացեք, գնալ – գնա – գնացեք, մնալ – մնա – մնացեք, գոռալ – գոռա – գոռացեք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ – հեռացիր, գոհանալ – քոհացեք, վախենալ – վախեցիր, կամենալ – կամեցիր, հասնել – հասիր, թռչել – թռչիր, մեռնել – մեռան, կորչել – կորչիր, փախչել:
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել – վճարեցե՛ք կամ վճարեք – մի վճարեք, հաշվել – հաշվեցե՛ք կամ հաշվեք -մի հաշվեք, հանել – հանեցե՛ք կամ հանեք – մի հանեք, գումարել – գումարեցե՛ք կամ գումարեք – մի գումարեք, գողանալ – գողացե՛ք – մի գողացե՛ք, բարձրանալ – բարձրաձեք – մի բարձրացե՛ք, խաղալ – խաղացե՛ք – մի խաղացիր, խոսել – խոսացե՛ք – մի խոսացե՛ք, փորել – փորեցե՛ք – փորեք – մի փորեցե՛ք,  գիտենալ – իմացե՛ք – մի իմացե՛ք, մոտենալ – մոտեցե՛ք – մի մոտեցե՛ք:

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր: 
Ձկների բնակարանը ծովն է: -Ձկների բնակարանը ծովն չէ:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը: -Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
Առանց ջրի կյանք կա: -Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան: -Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային  գրադարանում: -Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային  գրադարանում:

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել:
Երկու գրքերն իրարից տարբերվում են:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

280-283

280. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծիր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մարդիկ չար չլինեն:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե կատարվեն իրենց երազանքները:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե չկատարվեն երազանքները:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե կատարես իմ ցանկությունը:

281. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդկություը վերանա:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե առաջադրանքներ չտան:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե գնամ Հայաստան:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե քանդված լինի մեր փողոցը:

282. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, կլինի խառնաշփոթ:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան կյանքը շատ տխուր կլինի:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, կլինես հանճար:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն,կլինի օրինակելի դպրոց :

283. Նախադասությունները լրացրո՛ւ: Գրածդ բայերն ընդգծի՛ր:

Եթե տիեզերագնաց դառնամ, ես նոր մոլորակ կհայտնաբերեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես կլինեմ ամենաուրախ մարդը այս գալակտիկայում :
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, անհետաքրքիր կլինի :
Եթե ժամանակ ունենամ, կգամ Հայաստան:

Առաջադրանք 263-274

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: – Հիմա
Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: – Հետո
Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: – Հետո
Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: – եղել է
Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝  «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ: – Հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են:
Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք, գտնեն:

Ա խմբի բառերը ներկա ժամանակով է։

Բ խմբի բառերը անցյալ ժամանակով է։

Գ խմբի բառերը ապագա ժամանակով է։

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, ապագա և անցյալ:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր է տալիս, աչքերը կսկծացվով է ու արցունքոտվում է:

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձել – չփորցեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել – մտածեց) ու մանր քարեր (լցնել – լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ -բարդրացավ), (հասնել – հասավ ) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվեցին – կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին -ապրում էին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց – ներկայացնում էր մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվեցին – կոչվում էին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին – խոսում էին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական: