Առաջադրանք 5

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)

հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)
բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)
գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ն դարձել է ի)
անեծք-անիծել (ե-ն դարձել է ի)
դեմ/ք/-դիմանկար (ե-ն դարձել է ի)
վրեժ-վրիժառու (ե-ն դարձել է ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդոտ, սիրտ-սրտանոթ, կույր-կուրորեն, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհամար, հույն – Հունաստան։

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր-թուխ+ա+հեր, երգչախումբ-երգիչ+ա+խումբ, մեղվապահ-մեղու+ա+պահ, շնաձուկ-շուն+ա+ձուկ, մրգատու-միրգ+ա+տու։

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր –ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ –սիրառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/-տնաքանդ
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան- ի-ն գաղտնավանկի ը

միրգ-մրգատու- ի-ն գաղտնավանկի ը

կաղին-կաղնի- ի-ն սղվել է

որդի-որդյակ- ի-ն դարձել է յ

կռիվ-կռվել- ի-ն սղվել է

խիղճ-խղճալ- ի-ն գաղտնավանկի ը

կծիկ-կծկել- ի-ն սղվել է

կոշիկ-կոշկեղեն- ի-ն սղվել է

նկարիչ-նկարչություն- ի-ն սղվել է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *