Հայրենագիտություն

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Ի՞նչ է առասպելը։Հայկ նախահայրը մռչել է Բելի դեմ։

Ի՞նչ առասպելներ ես հիշում։ Հայկն ու Բելը

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Արամազդ

Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում: Անահիտ, Արա Գեղեցիկ, Վահագն, Տորք Անգեղ

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։ երևան, Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, տարսոն, Սիս։

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ Շիրակի Գյումրի, Կոտայք Հրազդան, Լոռի Վանաձոր, Արագածոտն Աշտարակ, Արարատ Արտաշատ, Արմավիր, Գեղարքունք Գավառ, Սյունիք Կապան, Տավուշ Իջևան, Վայուց Ձոր Եղեգնաձոր։

Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Դեպետ, Հրազդան, Որոտան, Ախուրյան, Արաքս։

Ո՞րն է ամենաերկար գետը։ Ախուրյան 186կմ։

Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։

Արաքս (թուրքերեն՝ Aras, պարսկերեն՝ ارس), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է ԹուրքիայիՀայաստանիԱրցախիԻրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն[2], որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի ԱյրարատՍյունիքԱրցախՓայտակարանՎասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի[3]։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս[4], գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ[5]։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Սասունցի Դավիթը, Սասնա Ծռեր

Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Մեսրոպ Մաշտոց, 405 թվական։

Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։ Մատերադարանի Այգում։

Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ 301 թվականում։

Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։ Գարնու Տաճարը։

Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞: Ես շատ հետաքրքիր բաներ իմացա։

Մայրենիի ստուգատես 3-րդ

 թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։ 

Լինում են չեն լինում մի մարդ ու կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար չեն սիրում, խելք էլ չեն ունենում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվում են։ Մի օր էլ մարդը շատ եղ ու բրինձ է առնում, տանում տուն։ Կնիկը բարկանում է, թե ինչու է մարդը էդքան շատ առել, ամուսինն էլ ասում է, որ բարեկենդանի համար է։ Կնիկն էլ տանում է եղն ու բրինձը լվացքի մեքենայի մեջ պահ տալիս։

Մի օր կինը տեսնում է մի մարդու իրենց տան մոտով անցնելիս, ձեն է տալիս, թե այ ախպեր, դու բարեկենդանը չէ՞ս, մարդն էլ միանգամից հասկանում է, որ կինը անխելք է ու ասում է, որ ինքն է բարեկենդանը ու վերցնում տանում է եղն ու բրինձը։

Մարդը գալիս է տուն, հարցնում, թե ուր է եղն ու բրինձը, կինն էլ պատմում է, որ տվել է բարեկենդանին, նա էլ տարել է։ Մարդն էլ բարկանում է ու հարցնում, թե որ կողմ գնաց, վեր է կենում որ հասնի էդ մարդուն հետ բերի իր եղն ու բրինձը։ շ

Ճանապարհին հանդիպում է հենց այդ “բարեկենդանին” ու հարցնում է, թե մի մարդ պարկերը շալակած չի՞ տեսել։ Նա էլ գլխի է ընկնում, որ այդ մարդը այն անխելք կնոջ ամուսինն է ու հնարամտորեն խաբում է, թե բա տեսել է, ու որ այդ մարդը այն կողմն է գնացել, բայց եթե ձիով գնա չի հասնի, քանի որ մինչև ձին 1,2,3,4, մարդը 1,2,1,2 կանի ու արագ կհասնի։ Մարդը իր ձին թողնում է “բարեկենդանի մոտ”, գնում է։ Հետո հետ է գալիս, բայց ոչ մարդուն է գտնում, ոչ ձիուն, ո՛չ էլ եղն ու բրինձը։ Վերադառնում է տուն ու սկսում կռվել կնոջ հետ, թե բա հիմար բան որ չանեիր մենք ձին էլ չէինք կորցնի, ու այդպես ողջ օրը վիճում են, իսկ բարեկենդանը դռան հետևից նայում է ու ծիծաղում։

Մայրենիի ստուգատես 2


Պոչատ աղվեսը

Ա․ աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․ աղվեսի պոչի անունից

Աղվեսն ինձ՝ պոչիս, թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի Աղվես իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներիս էլ համոզել, որ ձեռք քաշենք մեր պոչերից: Նա բոլոր աղվեսներիս հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Իմ կարծիքով, եթե սիրով լինեին, կինը եղն ու բրինձը չէր տա ուրիշին, իսկ ամուսինն էլ՝ ձին։

  1. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բարեկենդանը օր է, երբ հայերը ուրախ սեղանների շուրջ երգում են, պարում, զվարճանում և խաղեր խաղում։ Բարկենդանը նշվում է Մեծ Պահքից առաջ։

  1. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է,- նշանակում է անխելք

սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։կրունկը դեսն է անում, նշանակում է տնից դուրս գալ և գնալ մեկ այլ տեղ։

  1. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

մարդ – մարդիկ,

կնիկ – Կանայք

հորդ – հայրեր

տղա – տղաներ

ծառա – ծառաներ

 

  1. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝
  2. ծիծաղել-ծիծաղ,
  3. կռվել-կռիվ,
  4. ճանապարհել-ճանապարհ,
  5. վազել-վազք,
  6. փոփոխել-փոփոխություն,
  7. ամաչել-ամոթ,
  8. ծերանալ-ծերություն,
  9. փախչել-փախուստ։

Մայրենիի ստուգատես-Թեսթ 12

Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարք ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 – Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, ճանկռոտում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 – Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը:

– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
           կախարդության

    հորսն 

        կարք 

        փորձում 

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը. 

         ա/աչքը վնասել 

  բ/       բ/ ուշադրություն գրավել 

         գ/ աչքը բուժել 

         դ/չորս կողմը նայել 

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      տկլոր Մերկ 

      կլոր Բոլորակ

ծերուկ  Ծերունի

Պարզ Մաքուր

      

      

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ 

   բ/     բ/գինի – պարզ 

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ – պարզ 

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն – եզակի

      դ/գազանիկներ


6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական 

    գ/ զարհուրելի – գոյական – սխալ է, ածական

     դ/ երանգ – գոյական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա  ___ծերուկ___________

  ստորոգյալ __զննում էր___________

8. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:
     

Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարք ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

     __________________________________________________________

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

  Ծերուկը մտածեց, մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: 

10. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ                                       վազել

        բ/ պատառ-պատառ անել           կոտրել

       գ/ գուշակություն անել                  գուշակել

       դ/ որոշում կայացնել                     որոշել

11. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ։

12. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը 

      բ/ բոլորին զարմացնելը 

      գ/ ամեն ինչ իրար խառնելը 

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է – սա է

13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:


Նա դիմեց կախարդության, վհուկի արյունով։

___________________________________________________________________________________

14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

———————————————————————————————————————— ճահճաջրի կաթիլ ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայրենիի ստուգատես-Թվական

1.  Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը

2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-99 թվականները գրվում են միասին,100-ից բարձր թվականները գրվում են առանձին։

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

10-տաս

20-քսան

30-եռեսուն

40-քառասուն

50-հիսուն

60-վաթսուն

70-յոթանասուն

80-ութսուն

90-իննսուն

-սուն ածանցը, իմ կարծիքով ցույց է տալիս թվերը։

67-70


Այսպես՝ վահան-Վահան, համեստ-Համեստ, թագուհի-Թագուհի,

Ազատ-ազատ, Ատոմ- ատոմ, Արի- արի, Աստղիկ- աստղիկ, Երամ – երամ, Թագավոր- թագավոր, Իշխան – իշխան, Կայծակ – կայծակ, Ծերուկ- ծերուկ, Մայիս – մայիս, Պսակ- պսակ, Երազ-երազ։

Ուլիկը հոտից ետ մնաց և գայլի ճանկն ընկավ: Նա գայլին խնդրեց, որ ուտելուց առաջ սրինգ նվագի, ու ինքը պարի այդ սրնգի տակ: Գայլը համաձայնեց: Սկսեց սրինգ նվագել, իսկ ուլիկն սկսեց պարել: Շները լսեցին գայլի սրնգի ձայնն ու ընկան գայլի ետևից: Գայլը փախչելիս շուռ եկավ և ասաց, որ իրեն տեղն է: Ինքը միշտ մսագործ է եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեց երաժիշտ դառնալ:
 
Ուլիկը հոտից ետ մնաց և գայլի ճանկն ընկավ: Նա գայլին խնդրեց.
-ՈՒտելուց առաջ սրինգ նվագի՛ր, ես պարեմ այդ սրինգի տակ։
– ______________________________________________________________________
Գայլը համաձայնեց: Սկսեց սրինգ նվագել, իսկ ուլիկն սկսեց պարել: Շները լսեցին գայլի սրնգի ձայնն ու ընկան գայլի ետևից: Գայլը փախչելիս շուռ եկավ և ասաց. -Ինձ տեղն է։ Ես միշտ մսագործ եմ եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեցի երաժիշտ դառնալ։

Կանաչով զարդարված-կանաչազարդ
Թանկ արժեցող-թանկարժեք
Խաղաղություն սիրող-խաղաղասեր
Ցածր հասակ ունեցող-ցածրահասակ
Կարմիր խայտեր ունեցող-կարմրախայտ

խաղալ ֆուտբոլ, շախմատ, ստեղծագործել, խոսել, չքնել, առևտուր անել

Չմոռանա՛ս բառերն ստորակետով անջատել:

Թագաժառանգ-Թագի ժառանգորդ

Արևավառ-արևից վառվող

Ձկնորս-ձուկ որսացող

Կեսօր-օրվա կես

Ժամացույց-ժամը ցույց տվող

Ձեռնափայտ-ձեռքի փայտ

Հեռախոս-հեռու խոսացող

Ժամացույցն աշխատում է, և սլաքները գնում են առաջ

Գնալու են, գնում են, կգնան, գնացել են:

Ընտրությունդ պատճառաբանի՛ր:

Դա է համապատասխանում նախադասությանը։

Բաոբաբ Այս ծառն ապրում է չորս-հինգ հազար տարի: Այն այնքան էլ բարձր չէ, բայց դրա փոխարեն այնքան հաստ է, որ այն գրկելու համար ձեռք-ձեռքի տված մի ամբողջ դասարան է պետք: Չնայած այն շատ մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ անգամ հնարավոր չէ վառել, որովհետև այդ ծառի փայտը չի վառվում: Ծառը տերևաթափ է լինում ո՛չ թե աշնանը, այլ ձմռանը: Իսկ ձմռանը այն ծածկվում է մեծ, թաթաձև տերևներով և խոշոր, սպիտակ ծաղիկներով: Ծառի պտուղները երկար են, վարունգանման, հյութեղ, ու շատ քաղցր: Դու մե՜ծ գիտնական ես: Բույսերի նոր տեսակներ ես կարողանում ստանալ: Որոշել ես հսկա ծառ աճեցնել, անունը՝ բաոբաբ, և պատմում ես, թե ինչպիսի՞ն է լինելու այն:

Սկսի՛ր այսպես.

Իմ ծառն այսպիսին է լինելու. ոչ շատ բարձր, բայց շատ հաստ, այնպես, որ այն գրկելու համար ձեռք-ձեռքի տված մի ամբողջ դասարան է պետք: Նրա պտուղները երկար են լինելու, վարուգնի նման, հյութալի ու քաղցր։

Աստղերի նման փայլուն-

Արևի նման տաք-

Ձյան նման սառը-

Աղվեսի նման խորամանկ-

Կապիկի նման ճարպիկ-

Շան նման հավատարիմ-

Սրի պես կտրող-

Քարի պես չոր-

Ջրի նման հոսող-

Ծաղկի պես քնքուշ-

Սոսնձի պես կպչուն-

Ժայռի պես ամուր-


Արևմուտք-Արևմտյան կողմ
Դասագիրք-ուսումնական գիրք
Գազարագույն-գազարի գույն ունեցող
Դասղեկ-դասարանի ղեկավար
Զարդատուփ-զարդերի տուփ
Ձեռագործ-ձեռքի գործ
Կարգապահ-կարգուկանոն պահող


Պատմեմ մի բզեզի թրթուրի մասին: Այդ թրթուրը, որպեսզի աճի, պետք է սնվի մեղրով: Բայց ինչպե՞ս: Մայր չունի, նա մահանում է ձու դնելուց հետո: Ո՞վ պիտի նրան կերակրի: Թրթուրը սողալով բարձրանում է ծաղկի վրա, թաքնվում է նրա թերթիկների մեջ ու համբերությամբ մեղվին սպասում: Մեղուն գալիս է, իջնում ծաղկին, իսկ թրթուրը կպչում է նրա մազմզուկներից: Մեղուն թռչում է իր բույնը, և թրթուրը նրա հետ մեղրի շտեմարանում է հայտնվում:

– Պատմեմ մի բզեզի թրթուրի մասին: Այդ թրթուրը, որպեսզի աճի, պետք է սնվի մեղրով:
– Բայց ինչպե՞ս: Մայր չունի, նա մահանում է ձու դնելուց հետո: Ո՞վ պիտի նրան կերակրի:
– Թրթուրը սողալով բարձրանում է ծաղկի վրա, թաքնվում է նրա թերթիկների մեջ ու համբերությամբ մեղվին սպասում: Մեղուն գալիս է, իջնում ծաղկին, իսկ թրթուրը կպչում է նրա մազմզուկներից: Մեղուն թռչում է իր բույնը, և թրթուրը նրա հետ մեղրի շտեմարանում է հայտնվում:
 

Մայրենիի ստուգատես 1

1․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

լուսավոր կրիա

քաղցր արջուկ

հուզված նապաստակ

հոգնած ժամացույց

ամաչկոտ գլուխ

ճաշոտ աթոռ

Լուսավոր կրիան

Լինում է չի լինում մի կրիա է լինում այդ կրիան լուսավոր էր, որովհետև նա մի մեծ լուսավոր քարի էր կպել պատյանով և իրան ասում են լուսավոր կրիա։ ր պատյանը հրաշագործ էր բայց նույնիսկ կրիան չգիտեր։ մի անգամ լողում էր լճակում և լսեց լացող գորտի ձայն

– Ինչու՞ լալիս փոքրիկ գորտ, – հարցրեց լուսավոր կրիան։

– Ոտքս վնասել եմ և չեմ կարող ցատկել, – ասաց գորտը,- իսկ առանց ցատկելու ես կյանք չունեմ։

– Մի՛ լացիր, արի գրկեմ քեզ,- ասաց կրիան։ Կրիան ու գորտը գրկեցին իրար և կրիայի լույսից լուսավորվելով գորտը սկսեց ուրախությունից ցատկոտել։ ԵՎ այդ ժամանակ կրիայն հասկացավ որ իր պատյանը հրաշագործ է։