Մայրենիի ստուգատես 1

1․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

լուսավոր կրիա

քաղցր արջուկ

հուզված նապաստակ

հոգնած ժամացույց

ամաչկոտ գլուխ

ճաշոտ աթոռ

Լուսավոր կրիան

Լինում է չի լինում մի կրիա է լինում այդ կրիան լուսավոր էր, որովհետև նա մի մեծ լուսավոր քարի էր կպել պատյանով և իրան ասում են լուսավոր կրիա։ ր պատյանը հրաշագործ էր բայց նույնիսկ կրիան չգիտեր։ մի անգամ լողում էր լճակում և լսեց լացող գորտի ձայն

– Ինչու՞ լալիս փոքրիկ գորտ, – հարցրեց լուսավոր կրիան։

– Ոտքս վնասել եմ և չեմ կարող ցատկել, – ասաց գորտը,- իսկ առանց ցատկելու ես կյանք չունեմ։

– Մի՛ լացիր, արի գրկեմ քեզ,- ասաց կրիան։ Կրիան ու գորտը գրկեցին իրար և կրիայի լույսից լուսավորվելով գորտը սկսեց ուրախությունից ցատկոտել։ ԵՎ այդ ժամանակ կրիայն հասկացավ որ իր պատյանը հրաշագործ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *