Մայրենիի ստուգատես 2


Պոչատ աղվեսը

Ա․ աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․ աղվեսի պոչի անունից

Աղվեսն ինձ՝ պոչիս, թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի Աղվես իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներիս էլ համոզել, որ ձեռք քաշենք մեր պոչերից: Նա բոլոր աղվեսներիս հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *