Առաջադրանքներ

Արհեստի ընտրում

Խոհարարություն

Ղափամախափամահայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

. Խափանա (Ղափամա)

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։

. Խափամա

Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։

Խրմինյան պապաիկը Գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Հարիսան բացի տոնածիսական ուտեստ լինելուց զատ նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար ու դժվար է։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Շիրակի մարզ, Գյումրի, Լոռու մարզ, Վանա ձոր, Տավուշի մարզ, Իջևան,Արագածոտնի մարզ, Աշտարակ, Կոտայքի մարզ, Հրազդան, Գեղարքունիկի մարզ, Գավառ, Արմավիրի մարզ, Արմավիր, Արարատի մարզ, Արտաշատ, Վայոց ձոր, Եղեգնա ձոր, Սյունիքի մարզ, Կապան, Երևան։

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

Իրան, Թուրքիա, Վրաստան, Ադերբեջան։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերին։

Արագածոտնի մարզ, Կոտայքի մարզ, Արարատի մարզ։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

Երևան, Արտաշատ, Գյումրի, Վանա Ձոր։

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր։

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

Գեղարքունիկի մարզ։

7․ Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։

Արմավիր։

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

Կոտայքի մարզ, Աբովյան։

9․ Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։

Կոտայքի մարզ։

Հայրենագիտություն

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Ի՞նչ է առասպելը։Հայկ նախահայրը մռչել է Բելի դեմ։

Ի՞նչ առասպելներ ես հիշում։ Հայկն ու Բելը

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Արամազդ

Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում: Անահիտ, Արա Գեղեցիկ, Վահագն, Տորք Անգեղ

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։ երևան, Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, տարսոն, Սիս։

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ Շիրակի Գյումրի, Կոտայք Հրազդան, Լոռի Վանաձոր, Արագածոտն Աշտարակ, Արարատ Արտաշատ, Արմավիր, Գեղարքունք Գավառ, Սյունիք Կապան, Տավուշ Իջևան, Վայուց Ձոր Եղեգնաձոր։

Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Դեպետ, Հրազդան, Որոտան, Ախուրյան, Արաքս։

Ո՞րն է ամենաերկար գետը։ Ախուրյան 186կմ։

Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։

Արաքս (թուրքերեն՝ Aras, պարսկերեն՝ ارس), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է ԹուրքիայիՀայաստանիԱրցախիԻրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն[2], որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի ԱյրարատՍյունիքԱրցախՓայտակարանՎասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի[3]։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս[4], գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ[5]։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Սասունցի Դավիթը, Սասնա Ծռեր

Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Մեսրոպ Մաշտոց, 405 թվական։

Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։ Մատերադարանի Այգում։

Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ 301 թվականում։

Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։ Գարնու Տաճարը։

Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞: Ես շատ հետաքրքիր բաներ իմացա։

Հայրենագիտություն

Թվարկի’ր հայկական թագավորությունները։

1․ Հայկազուններ

2․ Ուրարտու

3․ Ասքանազյաններ

4․Երվանդունիներ

5․ Արտաշեսյաններ

6․ Արշակունիներ

7․ Բագրատունիներ

8․ Ռուբինյաններ

9․ Հեթումյաններ

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։ Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։

Ուրարտու թագավորություն- Մենուա արքայի օրոք երկիրը հասել է մեծ հզորության, ստեղծել է ոռոգման ցանց, հատկապես նշանավոր է մինչ այժմ գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

3.  Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։

Տիգրան Մեծ, կառուցել է մայրաքաղաք Տիգրանակետը։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։

Ծովից ծով Հայաստան

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

301թ․

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

Տրդատ Գ Մեծ, Ս. Բարդուղիմեոս առաքյալի

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։

Գառնի տաճար

8.Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։

Մեսրոպ Մաշտոց, 405թ․

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Տրդատ Գ Մեծ, Խոսրով Ա

10.Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։

Աշոտ Բագրատունի

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

12.Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:

Տիգրան Մեծ,քանի որ Ծովից ծով Հայաստան ունեինք։

13.Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։