Բլոգային աշխատանք

1․ Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

https://davitkarapetyan.edublogs.org/


2․ Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

Անգլերեն (14), Ես և շրջակա աշխարհ (1), Հայրենագրություն (4), Ճամբար (1), Մաթեմաթիկա (3), Մայրենի (70), Մայրենի ստուգատես (13-14), Ռուսերեն (3),


3․ Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:

Միա Կարապետյանի և Գոռ Շաշիկիյան

Որովհետև շատ կարգեր կան բլոգում և սիրուն է։

Կոչական Առաջադրանք 341-347

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչոր տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝  Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են  հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ  համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

…, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
…, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, …:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, …:
Գիտե՞ս, …, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, … հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ  պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:
Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ  կամակոր աղջիկ:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

Առաջադրանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ  յոթութ բառանի:

Երկիրը պտտվում է արևի, ինչպես նաև իր արանցքի շուրջ:
Ես և ընկերս հասկանում ենք, որ վաղը պետք է լավ ֆուտբոլ խաղալ:
Վատ ընկերները հեռանում են դաշտից, որովհետև նրանք չեն ուողում խաղալ:
Դու մոռացել ես, որ մենք պարտվում ենք և պետք է ուժեղին բերել:
Ես գտա խապկանքը այս խաղի, բռնիր նրանց արագ:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

Փորձենք հաղթել այս խաղը:
Աղջիկները կպատմեն իրենց ֆուտբոլային պատմությունը:
Մեծերը կլսեն ֆուտբոլային պատմությունը:
Կընտրեք լավագույն խաղացողին:
Ճամփորդը վերադարձավ հարազատ դաշտ:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ  և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին  գործված: (ինչպիսի՞)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին  հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Առաջադրանքներ

Արհեստի ընտրում

Խոհարարություն

Ղափամախափամահայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

. Խափանա (Ղափամա)

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։

. Խափամա

Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։

Խրմինյան պապաիկը Գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Հարիսան բացի տոնածիսական ուտեստ լինելուց զատ նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար ու դժվար է։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։

Առաջադրանք 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

        Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Պուճուր շունը մտավ։

Շունը մտավ:

Ուժեղ սիրտը քար է։
Սիրտը քար է:

Երտասարդ այրն ընկեր է:
Հայրն ընկեր է:

Հսկա երկիրը պտտվում է:
Երկիրը պտտվում է:

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

Մի ոհմակ է երևում: Անտառից մի ոհմակ է երևում։
Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Սրահ ում ինչ հանգիստ ես հագնված։
Թռչունների մի երամ անցավ: Երկնքով թռչունների մի երամ անցավ։
Երամը թռավ, հեռացավ: Ծովից երամը թռավ հեռացավ։
Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել: Տանը նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել։
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք երևան մոլ։
Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել Հայաստան։

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր մայրիկին:
Առավոտյան անտառում որսորդները գտել են դինոզավր:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց շանը:
Հանկարծ իր կողքին տեսավ այլմոլրականին:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մարգերը ջրվեցին: վարունգի
Քույրը երաժիշտ է: Դավիթի
Նկարն անհետացել էր: Գողի
Մոխիրը տաք է: տոնրի

333. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

Մի տարօրինակ ճռռոց եմ լսում: Այսօր
Իմ կարծիքն ասել եմ: Երեկվանից
Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի: Այսորվանից
Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ: Այսօր
Նավաստին բաց ծով էր դուրս եկել: Երեկվանից
Ծովն արդեն փոթորկել էր: Այսորվանից
Թռչունները չվելու էին: Այսօր

Առաջադրանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
Ով (ո՞վ) է լինելու քո օգնականը:
Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Քանի որ նախադասությունը գլխավոր միտքը արտահայտվում է ենթակա և ստորոգյալի միջով դրա համար նրանք համարվում են գլխավոր անդամներ։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։

Աղջիկը սովորացրեց։ Ծառը կանաչեց։ Բերանը բացեց։ Արեգակը շողեց։ Վարորդըկանգնեց։ Աշակերտը պատրաստեց։ Քամին պչեց։ Դանակը կտրեց։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Որովհետև նախադասությունը գլխավոր միտքը արտահայտվում է ենթակաի միջով դրա համար ենթական համարվում է գլխավոր անդամը։