Առաջադրանքներ

Արհեստի ընտրում

Խոհարարություն

Ղափամախափամահայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։

. Խափանա (Ղափամա)

Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։

. Խափամա

Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։

Խրմինյան պապաիկը Գրքի մեջ, պատմելով մի ավանդազրույց հարիսայի մասին, բացատրում է, որ բառն առաջացել է «հարեք զսա» նախադասությունից։ Հարիսայի արմատները շատ հին են. հարիսան, այլ անունով՝ քաշիկա, եղել է տոնածիսական ճաշ, պատրաստվել է մեծ կաթսաներով և նվիրված է աստուածներին, որպես գոհաբանության արտահայտություն։ Հարիսան բացի տոնածիսական ուտեստ լինելուց զատ նաև դասվել է զորաց ուտեստների դասին: Հարիսայի պատրաստման ընթացքը երկար ու դժվար է։ Ամբողջ գիշեր կաթսան դրվում էր թոնրի մեջ, հանգած կրակի անթեղների վրա, մարմանդ եփվելով, առավոտյան մատուցվելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *