Առաջադրանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ  յոթութ բառանի:

Երկիրը պտտվում է արևի, ինչպես նաև իր արանցքի շուրջ:
Ես և ընկերս հասկանում ենք, որ վաղը պետք է լավ ֆուտբոլ խաղալ:
Վատ ընկերները հեռանում են դաշտից, որովհետև նրանք չեն ուողում խաղալ:
Դու մոռացել ես, որ մենք պարտվում ենք և պետք է ուժեղին բերել:
Ես գտա խապկանքը այս խաղի, բռնիր նրանց արագ:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

Փորձենք հաղթել այս խաղը:
Աղջիկները կպատմեն իրենց ֆուտբոլային պատմությունը:
Մեծերը կլսեն ֆուտբոլային պատմությունը:
Կընտրեք լավագույն խաղացողին:
Ճամփորդը վերադարձավ հարազատ դաշտ:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ  և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին  գործված: (ինչպիսի՞)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին  հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով  երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *