Դաս 33-40

ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:

-վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

– մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

-վարսավիր

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

-զանգ

35.Ի՞նչ  է  նշանակում․ բացատրիր մեկին, ով չի ճանաչում այդ առարկան։

հեռախոս-Իր, որը կապում է երկու տարբեր մարդկանց հեռավորության վրա,

գիրք-բառերի շարան մի տուփի մեջ, որ տալիս է բոլորին գիտելիք,

սեղան- առարկա, որի վրա իրեր են դնում և ունի չորս ոտք,

ականջ- մարդու մարմնի մաս, որը գտնվում է գլխի երկու մասերում,

ծաղիկ- աճում է բնության մեջ բազմագույն է հոտավետ:

36.Ա և Բ շարքերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ:

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ:

Բ շարքի բառերի տառերի դասավորությունը խարնած է։

38. Օգտվելով 36 առաջադրանքից փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:

1․Արև- Բնական լուսատու։

2․Թռչուն- Կենդանի, որը կարող է թռչել։

3․Ռնգեղջյուր- Խոշոր կենդանի, որը ունի կոտոշ քթին։

4․Ստեղծել- արարել, կերտել նորը

5․Մարդ-Աստծո ամենակատարյալ ստեղծագործությունը

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով  խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ  բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում:

Սարի գագաթ իմաստով

Այս մարդը  գլուխ չունի:

խելք իմաստով

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:

առաջին մաս իմաստով

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:

հրամանատար իմաստով

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:

պահարանի վերևի հատված

Գերանի գլխից բռնի՛ր:

գերանի ծայր իմաստով

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Օգտագործված է իր հիմնական իմաստով։

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:

Ծաղիկներ բառը օգտագործվում է հարսի և փեսայի իմաստով։

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները:

Ծաղիկ բառը օգտագործվում է “ամենալավը” իմաստով։

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:

Ինչ-որ բանի սկիզբ իմաստով է օգտագործված։

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն:

Գեղեցիկ իմաստով է օգտագործված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *