Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը: 
    • ավելորդ, երբ, սուրբ, անգամ

2․ Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Հար եվ աներ,   ակ ըն թարթ,  շաղ ա կրատել ,  ժամ ա նակ

3․ Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք       

բ/ սիրուն                 գեղեցիկ

գ/ բղավել               ճչաց

դ/ դաշտ                 արտում

4․ Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ  

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր- երազ բառը պարզ բառ է

դ/տանձ – պարզ

5․Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.  

ա/հարևաններ – հոգնակի
բ/ ճյուղեր – հոգնակի

գ/ ծառեր – հոգնակի

դ/ամուսին – եզակի

6․Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական    

գ/ արևային -գոյական  սխալ       

դ/  միտք – գոյական 

7․ Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Այգին ծառը  պարտեզ ճչալ

8․ Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։

մոտեցավ
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

9․ Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Հարցական, Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց, պատմողական, Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են։ 

10․ Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11․ Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Կատակասեր եր, աշխատասեր, մտածող և քմահաչ։ 

12․ Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

13․ Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Ոգտվել ձայնից։

14․ Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որով հետեվ նա հավաքում եր տանձերը ձայնով։

15․ Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:   

Որպեսզի բոլորը տեսնեն և ինքը ևըս շաղակրատի նրանց հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *