Բայի դեմքը, թիվը, ժամանակը, Առաջադրանք 253-259

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

Այդ մասին նա հազար անգամ մտածել եր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
Դու ինչի՞ մասին ես մտածում, որ այդպես հանկարծակի վեր թռար:
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
Երանի՜ մտածեր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել  նրան:
մտածիր, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

Զարմացա – եզակի: Տեսանք – հոգնակի: Փնտրում ես – եզակի: Վազում եք – հոգնակի: Կտա – եզակի: Կհասնեն – հոգնակի:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա, գրավել է, կգտնեմ:
Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի  հասկանաք, գրավել են, կգտնենք:

Ա խմբի բառերը եզակի է իսկ Բ խմբի բառերը հոգնակի է։

256. Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:

գոյականները

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: – Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: – Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: –
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: – մենք
Հետաքրքիր բան եք մտածել: – դուք
Մեզ ամեն տարի այցելում են: – նրանք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:

Ա խումբը 1-դեմքով է, Բ խումբը 2-դեմքով է, Գ խումբը 3-դեմքով է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *