Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Իմ կարծիքով, եթե սիրով լինեին, կինը եղն ու բրինձը չէր տա ուրիշին, իսկ ամուսինն էլ՝ ձին։

  1. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բարեկենդանը օր է, երբ հայերը ուրախ սեղանների շուրջ երգում են, պարում, զվարճանում և խաղեր խաղում։ Բարկենդանը նշվում է Մեծ Պահքից առաջ։

  1. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է,- նշանակում է անխելք

սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։կրունկը դեսն է անում, նշանակում է տնից դուրս գալ և գնալ մեկ այլ տեղ։

  1. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

մարդ – մարդիկ,

կնիկ – Կանայք

հորդ – հայրեր

տղա – տղաներ

ծառա – ծառաներ

 

  1. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝
  2. ծիծաղել-ծիծաղ,
  3. կռվել-կռիվ,
  4. ճանապարհել-ճանապարհ,
  5. վազել-վազք,
  6. փոփոխել-փոփոխություն,
  7. ամաչել-ամոթ,
  8. ծերանալ-ծերություն,
  9. փախչել-փախուստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *