Մայրենիի ստուգատես 3-րդ

 թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։ 

Լինում են չեն լինում մի մարդ ու կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար չեն սիրում, խելք էլ չեն ունենում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվում են։ Մի օր էլ մարդը շատ եղ ու բրինձ է առնում, տանում տուն։ Կնիկը բարկանում է, թե ինչու է մարդը էդքան շատ առել, ամուսինն էլ ասում է, որ բարեկենդանի համար է։ Կնիկն էլ տանում է եղն ու բրինձը լվացքի մեքենայի մեջ պահ տալիս։

Մի օր կինը տեսնում է մի մարդու իրենց տան մոտով անցնելիս, ձեն է տալիս, թե այ ախպեր, դու բարեկենդանը չէ՞ս, մարդն էլ միանգամից հասկանում է, որ կինը անխելք է ու ասում է, որ ինքն է բարեկենդանը ու վերցնում տանում է եղն ու բրինձը։

Մարդը գալիս է տուն, հարցնում, թե ուր է եղն ու բրինձը, կինն էլ պատմում է, որ տվել է բարեկենդանին, նա էլ տարել է։ Մարդն էլ բարկանում է ու հարցնում, թե որ կողմ գնաց, վեր է կենում որ հասնի էդ մարդուն հետ բերի իր եղն ու բրինձը։ շ

Ճանապարհին հանդիպում է հենց այդ “բարեկենդանին” ու հարցնում է, թե մի մարդ պարկերը շալակած չի՞ տեսել։ Նա էլ գլխի է ընկնում, որ այդ մարդը այն անխելք կնոջ ամուսինն է ու հնարամտորեն խաբում է, թե բա տեսել է, ու որ այդ մարդը այն կողմն է գնացել, բայց եթե ձիով գնա չի հասնի, քանի որ մինչև ձին 1,2,3,4, մարդը 1,2,1,2 կանի ու արագ կհասնի։ Մարդը իր ձին թողնում է “բարեկենդանի մոտ”, գնում է։ Հետո հետ է գալիս, բայց ոչ մարդուն է գտնում, ոչ ձիուն, ո՛չ էլ եղն ու բրինձը։ Վերադառնում է տուն ու սկսում կռվել կնոջ հետ, թե բա հիմար բան որ չանեիր մենք ձին էլ չէինք կորցնի, ու այդպես ողջ օրը վիճում են, իսկ բարեկենդանը դռան հետևից նայում է ու ծիծաղում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *