13-14

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
   Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ: (ե տառը կարդացվում է յ և է)

   Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:  (ո տառը կարդացվում է վ և օ)

16. Տրված բառերում  և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:(և տառը կարդացվում ե և վ)

Բ. Նաև, թեև, և:

17. Տառերը կարդա´ այնպես, ինչպես հնչում են (տառերի անունները մի´ կարդա), հետո պատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն. 

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում, և ո

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում: և ո

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում (պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդա նախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարից չեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ու կարդացվում է:

 գ) Տառը հնչյունի նշանն է:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները (շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թե աոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ են տարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ: (բաղաձայն)

2. Ա, է, ը, ի, օ, ու: (ձայնավոր)

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններ դի՛ր) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են: Սրան հնչյուններ են վորոնք գրվում են տառերով։

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:Սրանք ձայնավոր հնչյուններ են

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

 Օրինակ՝

ասեղ (4) – ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

Ա,ր,մ,ա,տ։ Ե,ր,ե,ր,ա,լ։ Ե,ր,ա,զ։ Ո,ր,ո,տ։ տ,ե,ր,և։ Ո,ր,ո,շ,ու,մ։ ե,ր,և,ե,լ,ի։

24.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Երիտասարդ – 9 տառ, 10 հնչյուն։ Ոլոռ – 4 տառ, 5 Հնչյուն։  Ողնաշար – 7 տառ, 8 հնչյուն։  Հրշեջ – 5 տառ 5 հնչյուն։ Գրքույկ – 6 տառ, 6 հնչույն։ Բարև – 4 տառ, 5 հնչյուն։ Կարևոր – 6 տառ,  7 հնչյուն։ Բաճկոն – 6 տառ, 6 հնչյուն։ Ոտք – 3 տառ, 4 հնչյուն։ Երամ – 4 տառ, 5 հնչյուն։

Կարդա և հիշիր

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Untitled

Черепаха


Странный след на песке — словно проехал игрушечный грузовик. Это след черепахи. Черепаха выползла из норы и пошла щипать свежую травку. Ползёт черепаха дальше. Навстречу ей бежит белый заяц.

Этот зверь не страшен черепахе. Потом встретила черепаха маленького суслика. Но и этот зверь не может испугать черепаху. Но вот над собой услышала черепаха крик орла. Это самый страшный враг черепахи. Черепаха быстро спрятала ноги и голову.
Орёл захватил когтями черепаху, взлетел высоко и понёс её далеко к скале. Вдруг к нему бросился другой орёл и стал отнимать добычу. Тут орёл разжал когти, и черепаха упала вниз в густую
траву. Это было спасение.

Ответьте на вопросы

  1. Расскажи, какой след остался на песке? Черепаха оставила след игрушечного грузовика․
  2. Кто самый страшный враг черепах? самый большой враг черепахи орел․
  3. Как спаслась черепаха? вдруг орел распустил когти.

2. Составь предложения со словами: черепаха, трава, зверь, орел. 1,Черепаха – самое медленное животное․ 2,Трава на нашем поле очень чистая․ 3,Звери играют в футбол в лесу․ 4,Орел и другие птицы завтракали в воздухе

3. Найдите в интернете интересную информацию о черепахах.

Черепахи – наземные и водные животные. Известно, что черепахи существовали 220 миллионов лет назад.

Домашнее задание:

Текст «Черепаха» читать, рассказывать

Վիլյամ Սարոյան նախագիծ

Լևոն Մկրտչյանի հուշերից

Դեռ Լենինգրադում Սարոյանն ասում էր, որ հավանում է երևանյան տղամարդկանց կոշիկները՝ ամուր տակացուներով, կլոր եւ վերև ցցված ծայրերով: Եվ երբ նրան տվեցին հարյուր ռուբլի գումար՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար, նա ասաց.
— Շատ լավ: Կհասնենք Երևան, կառնեմ ինձ երևանյան կոշիկներ: Լևոնի կոշիկներից:
Երևանում նրան փոխանցեցին պարգևավճարը:
— Սա Ձեզ «Սովետական գրող» հրատարակչությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից:
— Սա Ձեզ հեռուստատեսությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ:
Եվ նա իսկապես գնեց հինգ զույգ երևանյան կոշիկ: Սակայն մեկնելիս, երբ նա հավաքում էր ճամպրուկները, ասաց.
— Ես կուզեի երկար ապրել Հայաստանում, այնքան երկար, որ մաշեի բոլոր առած կոշիկները, բայց հիմա ես գնում եմ, իսկ ճամպրուկներումս տեղ չկա: Թող այս կոշիկները մնան Երևանում: Ես կիմանամ, որ Երևանում շատ կոշիկներ ունեմ, որ Հայաստանում ես ոտաբոբիկ չեմ:
Երբ նա նստում էր մեքենան՝ օդանավակայան գնալու համար, մի աղջին մոտեցավ ու ծրար փոխանցեց նրան.
-Սա Ձեր պարգևավճարը՝ «Գրական թերթից»:
-Շատ լավ, — ժպտաց Սարոյանը, — ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: Եվ կքայլեմ ու կքայլեմ այս հողի վրա այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի քայլել

Ստուգատես-Թեսթ 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:
    Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։
  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:

3․ Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
 Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

4․ Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:
  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։
    սև ու սպիտակ գծերով ոչ մեծ ձիեր են
  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.
  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:
  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. 

մեծ – փոքր

անսովոր՝ – սովորական

ճիշտ – սխալ

դժվար – հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:
    ձիեր, Զեբրեր
  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.
  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  1.  Ընդգծի´ր բարդ բառը.
  2. գծավոր,
  3. սպիտակ,
  4. մազափունջ,
  5. զեբր:

Ստորակետ, առաջադրանք

1. Կետադրեք տեքստը

Նրա հայրենիքը եղել  է բարձրաբերձ անառիկ Սասունը: Այդ խուլ հեռավոր ու հիասքանչ երկրի մոռացված անկյունը, որտեղ ձորերը  դառնում են անդունդներ: Տաք դաշտերում, վտակների ափերին աճում են վայրի խաղողը, տանձը, և մարդը երբեք չի տեսնում դրանց բերքը, որովհետև արջերն ավելի շուտ են գտնում դրանք: Այստեղ աճում է նաև վայրի հոնը, թուզը, որը քաղցր է ու անուշահամ: Իսկ բարձրերում, որտեղ ցրված էին աղքատ տնակները, ցանում էին կորեկ ու վաղահաս ցորեն:

  • Երբ է և, ու շաղկապներից առաջ դրվում ստորակետ:

Երբ և, ու շաղկապներից հետո ենթական փոխվում է։

3. Գտեք նախադասության ենթական:

Աշնանը, բերքահավաքի ժամանակ, մարդիկ <ենթակա > արտերը եզրին խարույկ էին վառում:

Գիշերները արջերը<ենթակա>  կարող են տրորել կորեկը:

Ընկույզի մեծությամբ կարկուտը <ենթակա> ջարդել է այդ մարդու տանիքը:

Բոլորի համար անսպասելի պայթեց պատերազմը<ենթակա>:

 Վերցնելով կնոջն ու աղջկան, Հազրոն <ենթակա> հասավ ինչոր հարթավայր:  

4. Գտեք նախադասությունների շաղկապները, ընդգծեք, դրանցից առաջ դրեք ստորակետ:

Մարդիկ փախչում էին, որովհետև լսել էին պատերազմի լուրը:

Հեռուներից եկել էին երկու կին, ովքեր իրենց հետ բերել էին տարբեր զարմանալի առարկաներ:

Նրանք մոռացել էին ընկերոջ մասին, բայց ընկերը նրանց ներեց:

Քամին պոկում էր ծառի վերջին տերևները, և աշունը դանդաղ զիջում էր իր տեղը ձմռանը:

Նրանք ավարտեցին իրենց աշխատանքը, հավաքեցին գործիքները և լուռ հեռացան:

Մենք չենք անհանգստացնի քեզ քանի, որ դու ամենից լավ աշխատողն ես:

Թեսթ 18


Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կարված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բաներ են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր

բաներ

անգամ
կարված

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ        տաք    

բ/սոված              կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Պատը ոսկուց էր։

Պապիկս ասում էր, ժամանակը ոսկի է։

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Գլուխ – գլխարկ

Վեր – Վերնահարկ

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    գլուխ գովել– պարծենալ
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/սուր – պարզ
    բ/սառցակտոր – բարդ
    գ/Արևադարձ – բարդ
    դ/երկիր – ածանցավոր
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:

Բավական էր մեկը մտածեր.

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի, գերան կկոտրի
    բ/Անունը կա, ամանում չկա
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      քամի
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
         Որ իրանց մտքերը չսառեն։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Որ կարողանան մտածել
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:

ՕձաԱ,Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին վատ բաներ էր մտածում։

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Շատ հետաքրքիր էր բայց տխուր։
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ո՛չ ԲևԵռում, ո՛չ էլ Արևադարձում, այլ Հայաստանում։

Թեսթ 14

Ջանի Ռոդարի
Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարիրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

վարդ

կողքին
տարիրինակ 

անգամ 

  • Սուր բառը երկու իմաստ ունի, յուրաքանչյուր իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    գրիչը – գոյական, լքել – բայ, մատը – գոյական,

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

տանիքներն  սիրում  կլոր

Ջովանինոն

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ճամփորդեց ճամփորդել
    բ/պետք է վճարեք պետք է վչարել
    գ/ասաց ասել
    դ/երազում էր երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր այնպիսի նախադասություն, որ ունենա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ։

Ջովանինոն շատ էր սիրում։

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համարսովորի :
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը, փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Պատմողական, Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: 

Հարցական, -Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Ջովանինոն հայտնվել է կլոր երկրում։
  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
     Պարեկը նշանա 2 ապտակ իրեն

Իսկ ես կուզեյ որ, տուգանելու ոստիկանը նվիրեր 5 հատ շոկոլդ։

  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  2. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո ես կուզեի։

Հայրենագիտություն

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Ի՞նչ է առասպելը։Հայկ նախահայրը մռչել է Բելի դեմ։

Ի՞նչ առասպելներ ես հիշում։ Հայկն ու Բելը

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Արամազդ

Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում: Անահիտ, Արա Գեղեցիկ, Վահագն, Տորք Անգեղ

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։ երևան, Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, տարսոն, Սիս։

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։ Շիրակի Գյումրի, Կոտայք Հրազդան, Լոռի Վանաձոր, Արագածոտն Աշտարակ, Արարատ Արտաշատ, Արմավիր, Գեղարքունք Գավառ, Սյունիք Կապան, Տավուշ Իջևան, Վայուց Ձոր Եղեգնաձոր։

Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Դեպետ, Հրազդան, Որոտան, Ախուրյան, Արաքս։

Ո՞րն է ամենաերկար գետը։ Ախուրյան 186կմ։

Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։

Արաքս (թուրքերեն՝ Aras, պարսկերեն՝ ارس), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է ԹուրքիայիՀայաստանիԱրցախիԻրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն[2], որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի ԱյրարատՍյունիքԱրցախՓայտակարանՎասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի[3]։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս[4], գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ[5]։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։

Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Սասունցի Դավիթը, Սասնա Ծռեր

Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Մեսրոպ Մաշտոց, 405 թվական։

Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։ Մատերադարանի Այգում։

Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ 301 թվականում։

Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։ Գարնու Տաճարը։

Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞: Ես շատ հետաքրքիր բաներ իմացա։