Մայրենիի ստուգատես 3-րդ

 թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։ 

Լինում են չեն լինում մի մարդ ու կնիկ են լինում։ Էս մարդ ու կնիկը իրար չեն սիրում, խելք էլ չեն ունենում։ Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվում են։ Մի օր էլ մարդը շատ եղ ու բրինձ է առնում, տանում տուն։ Կնիկը բարկանում է, թե ինչու է մարդը էդքան շատ առել, ամուսինն էլ ասում է, որ բարեկենդանի համար է։ Կնիկն էլ տանում է եղն ու բրինձը լվացքի մեքենայի մեջ պահ տալիս։

Մի օր կինը տեսնում է մի մարդու իրենց տան մոտով անցնելիս, ձեն է տալիս, թե այ ախպեր, դու բարեկենդանը չէ՞ս, մարդն էլ միանգամից հասկանում է, որ կինը անխելք է ու ասում է, որ ինքն է բարեկենդանը ու վերցնում տանում է եղն ու բրինձը։

Մարդը գալիս է տուն, հարցնում, թե ուր է եղն ու բրինձը, կինն էլ պատմում է, որ տվել է բարեկենդանին, նա էլ տարել է։ Մարդն էլ բարկանում է ու հարցնում, թե որ կողմ գնաց, վեր է կենում որ հասնի էդ մարդուն հետ բերի իր եղն ու բրինձը։ շ

Ճանապարհին հանդիպում է հենց այդ “բարեկենդանին” ու հարցնում է, թե մի մարդ պարկերը շալակած չի՞ տեսել։ Նա էլ գլխի է ընկնում, որ այդ մարդը այն անխելք կնոջ ամուսինն է ու հնարամտորեն խաբում է, թե բա տեսել է, ու որ այդ մարդը այն կողմն է գնացել, բայց եթե ձիով գնա չի հասնի, քանի որ մինչև ձին 1,2,3,4, մարդը 1,2,1,2 կանի ու արագ կհասնի։ Մարդը իր ձին թողնում է “բարեկենդանի մոտ”, գնում է։ Հետո հետ է գալիս, բայց ոչ մարդուն է գտնում, ոչ ձիուն, ո՛չ էլ եղն ու բրինձը։ Վերադառնում է տուն ու սկսում կռվել կնոջ հետ, թե բա հիմար բան որ չանեիր մենք ձին էլ չէինք կորցնի, ու այդպես ողջ օրը վիճում են, իսկ բարեկենդանը դռան հետևից նայում է ու ծիծաղում։

Մայրենիի ստուգատես 2


Պոչատ աղվեսը

Ա․ աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․ աղվեսի պոչի անունից

Աղվեսն ինձ՝ պոչիս, թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի Աղվես իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներիս էլ համոզել, որ ձեռք քաշենք մեր պոչերից: Նա բոլոր աղվեսներիս հավաքեց և սկսեց մեր գլխին քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Իմ կարծիքով, եթե սիրով լինեին, կինը եղն ու բրինձը չէր տա ուրիշին, իսկ ամուսինն էլ՝ ձին։

  1. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բարեկենդանը օր է, երբ հայերը ուրախ սեղանների շուրջ երգում են, պարում, զվարճանում և խաղեր խաղում։ Բարկենդանը նշվում է Մեծ Պահքից առաջ։

  1. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է,- նշանակում է անխելք

սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։կրունկը դեսն է անում, նշանակում է տնից դուրս գալ և գնալ մեկ այլ տեղ։

  1. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

մարդ – մարդիկ,

կնիկ – Կանայք

հորդ – հայրեր

տղա – տղաներ

ծառա – ծառաներ

 

  1. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝
  2. ծիծաղել-ծիծաղ,
  3. կռվել-կռիվ,
  4. ճանապարհել-ճանապարհ,
  5. վազել-վազք,
  6. փոփոխել-փոփոխություն,
  7. ամաչել-ամոթ,
  8. ծերանալ-ծերություն,
  9. փախչել-փախուստ։

Մայրենիի ստուգատես-Թեսթ 12

Թեսթ 12

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարք ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

 – Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, ճանկռոտում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

 – Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը:

– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
           կախարդության

    հորսն 

        կարք 

        փորձում 

2. Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը. 

         ա/աչքը վնասել 

  բ/       բ/ ուշադրություն գրավել 

         գ/ աչքը բուժել 

         դ/չորս կողմը նայել 

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      տկլոր Մերկ 

      կլոր Բոլորակ

ծերուկ  Ծերունի

Պարզ Մաքուր

      

      

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ նշված նրա տեսակը.

       ա/ կախարդություն – պարզ 

   բ/     բ/գինի – պարզ 

        գ/ծերուկ – պարզ

         դ/ գազանիկ – պարզ 

5. Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/մարդկանցով

      բ/վայրենիներ

      գ/կախարդություն – եզակի

      դ/գազանիկներ


6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

     ա/կաթիլ – գոյական

      բ/ կախարդություն – գոյական 

    գ/ զարհուրելի – գոյական – սխալ է, ածական

     դ/ երանգ – գոյական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:

     Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:                                                            
  ենթակա  ___ծերուկ___________

  ստորոգյալ __զննում էր___________

8. Տեքստից դու՛րս գրիր  մեկ հարցական նախադասություն:
     

Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարք ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

     __________________________________________________________

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

  Ծերուկը մտածեց, մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: 

10. Գրի՛ր մեկ բառով.

       ա/ վազ տալ                                       վազել

        բ/ պատառ-պատառ անել           կոտրել

       գ/ գուշակություն անել                  գուշակել

       դ/ որոշում կայացնել                     որոշել

11. Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ։

12. Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

      ա/ կախարդություն անելը 

      բ/ բոլորին զարմացնելը 

      գ/ ամեն ինչ իրար խառնելը 

      դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է – սա է

13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:


Նա դիմեց կախարդության, վհուկի արյունով։

___________________________________________________________________________________

14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

———————————————————————————————————————— ճահճաջրի կաթիլ ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայրենիի ստուգատես-Թվական

1.  Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը

2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

11-99 թվականները գրվում են միասին,100-ից բարձր թվականները գրվում են առանձին։

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

10-տաս

20-քսան

30-եռեսուն

40-քառասուն

50-հիսուն

60-վաթսուն

70-յոթանասուն

80-ութսուն

90-իննսուն

-սուն ածանցը, իմ կարծիքով ցույց է տալիս թվերը։

67-70


Այսպես՝ վահան-Վահան, համեստ-Համեստ, թագուհի-Թագուհի,

Ազատ-ազատ, Ատոմ- ատոմ, Արի- արի, Աստղիկ- աստղիկ, Երամ – երամ, Թագավոր- թագավոր, Իշխան – իշխան, Կայծակ – կայծակ, Ծերուկ- ծերուկ, Մայիս – մայիս, Պսակ- պսակ, Երազ-երազ։

Ուլիկը հոտից ետ մնաց և գայլի ճանկն ընկավ: Նա գայլին խնդրեց, որ ուտելուց առաջ սրինգ նվագի, ու ինքը պարի այդ սրնգի տակ: Գայլը համաձայնեց: Սկսեց սրինգ նվագել, իսկ ուլիկն սկսեց պարել: Շները լսեցին գայլի սրնգի ձայնն ու ընկան գայլի ետևից: Գայլը փախչելիս շուռ եկավ և ասաց, որ իրեն տեղն է: Ինքը միշտ մսագործ է եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեց երաժիշտ դառնալ:
 
Ուլիկը հոտից ետ մնաց և գայլի ճանկն ընկավ: Նա գայլին խնդրեց.
-ՈՒտելուց առաջ սրինգ նվագի՛ր, ես պարեմ այդ սրինգի տակ։
– ______________________________________________________________________
Գայլը համաձայնեց: Սկսեց սրինգ նվագել, իսկ ուլիկն սկսեց պարել: Շները լսեցին գայլի սրնգի ձայնն ու ընկան գայլի ետևից: Գայլը փախչելիս շուռ եկավ և ասաց. -Ինձ տեղն է։ Ես միշտ մսագործ եմ եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեցի երաժիշտ դառնալ։

Կանաչով զարդարված-կանաչազարդ
Թանկ արժեցող-թանկարժեք
Խաղաղություն սիրող-խաղաղասեր
Ցածր հասակ ունեցող-ցածրահասակ
Կարմիր խայտեր ունեցող-կարմրախայտ

խաղալ ֆուտբոլ, շախմատ, ստեղծագործել, խոսել, չքնել, առևտուր անել

Չմոռանա՛ս բառերն ստորակետով անջատել:

Թագաժառանգ-Թագի ժառանգորդ

Արևավառ-արևից վառվող

Ձկնորս-ձուկ որսացող

Կեսօր-օրվա կես

Ժամացույց-ժամը ցույց տվող

Ձեռնափայտ-ձեռքի փայտ

Հեռախոս-հեռու խոսացող

Ժամացույցն աշխատում է, և սլաքները գնում են առաջ

Գնալու են, գնում են, կգնան, գնացել են:

Ընտրությունդ պատճառաբանի՛ր:

Դա է համապատասխանում նախադասությանը։

Բաոբաբ Այս ծառն ապրում է չորս-հինգ հազար տարի: Այն այնքան էլ բարձր չէ, բայց դրա փոխարեն այնքան հաստ է, որ այն գրկելու համար ձեռք-ձեռքի տված մի ամբողջ դասարան է պետք: Չնայած այն շատ մեծ է, բայց նրանից փոքրիկ խարույկ անգամ հնարավոր չէ վառել, որովհետև այդ ծառի փայտը չի վառվում: Ծառը տերևաթափ է լինում ո՛չ թե աշնանը, այլ ձմռանը: Իսկ ձմռանը այն ծածկվում է մեծ, թաթաձև տերևներով և խոշոր, սպիտակ ծաղիկներով: Ծառի պտուղները երկար են, վարունգանման, հյութեղ, ու շատ քաղցր: Դու մե՜ծ գիտնական ես: Բույսերի նոր տեսակներ ես կարողանում ստանալ: Որոշել ես հսկա ծառ աճեցնել, անունը՝ բաոբաբ, և պատմում ես, թե ինչպիսի՞ն է լինելու այն:

Սկսի՛ր այսպես.

Իմ ծառն այսպիսին է լինելու. ոչ շատ բարձր, բայց շատ հաստ, այնպես, որ այն գրկելու համար ձեռք-ձեռքի տված մի ամբողջ դասարան է պետք: Նրա պտուղները երկար են լինելու, վարուգնի նման, հյութալի ու քաղցր։

Աստղերի նման փայլուն-

Արևի նման տաք-

Ձյան նման սառը-

Աղվեսի նման խորամանկ-

Կապիկի նման ճարպիկ-

Շան նման հավատարիմ-

Սրի պես կտրող-

Քարի պես չոր-

Ջրի նման հոսող-

Ծաղկի պես քնքուշ-

Սոսնձի պես կպչուն-

Ժայռի պես ամուր-


Արևմուտք-Արևմտյան կողմ
Դասագիրք-ուսումնական գիրք
Գազարագույն-գազարի գույն ունեցող
Դասղեկ-դասարանի ղեկավար
Զարդատուփ-զարդերի տուփ
Ձեռագործ-ձեռքի գործ
Կարգապահ-կարգուկանոն պահող


Պատմեմ մի բզեզի թրթուրի մասին: Այդ թրթուրը, որպեսզի աճի, պետք է սնվի մեղրով: Բայց ինչպե՞ս: Մայր չունի, նա մահանում է ձու դնելուց հետո: Ո՞վ պիտի նրան կերակրի: Թրթուրը սողալով բարձրանում է ծաղկի վրա, թաքնվում է նրա թերթիկների մեջ ու համբերությամբ մեղվին սպասում: Մեղուն գալիս է, իջնում ծաղկին, իսկ թրթուրը կպչում է նրա մազմզուկներից: Մեղուն թռչում է իր բույնը, և թրթուրը նրա հետ մեղրի շտեմարանում է հայտնվում:

– Պատմեմ մի բզեզի թրթուրի մասին: Այդ թրթուրը, որպեսզի աճի, պետք է սնվի մեղրով:
– Բայց ինչպե՞ս: Մայր չունի, նա մահանում է ձու դնելուց հետո: Ո՞վ պիտի նրան կերակրի:
– Թրթուրը սողալով բարձրանում է ծաղկի վրա, թաքնվում է նրա թերթիկների մեջ ու համբերությամբ մեղվին սպասում: Մեղուն գալիս է, իջնում ծաղկին, իսկ թրթուրը կպչում է նրա մազմզուկներից: Մեղուն թռչում է իր բույնը, և թրթուրը նրա հետ մեղրի շտեմարանում է հայտնվում:
 

Մայրենիի ստուգատես 1

1․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

լուսավոր կրիա

քաղցր արջուկ

հուզված նապաստակ

հոգնած ժամացույց

ամաչկոտ գլուխ

ճաշոտ աթոռ

Լուսավոր կրիան

Լինում է չի լինում մի կրիա է լինում այդ կրիան լուսավոր էր, որովհետև նա մի մեծ լուսավոր քարի էր կպել պատյանով և իրան ասում են լուսավոր կրիա։ ր պատյանը հրաշագործ էր բայց նույնիսկ կրիան չգիտեր։ մի անգամ լողում էր լճակում և լսեց լացող գորտի ձայն

– Ինչու՞ լալիս փոքրիկ գորտ, – հարցրեց լուսավոր կրիան։

– Ոտքս վնասել եմ և չեմ կարող ցատկել, – ասաց գորտը,- իսկ առանց ցատկելու ես կյանք չունեմ։

– Մի՛ լացիր, արի գրկեմ քեզ,- ասաց կրիան։ Կրիան ու գորտը գրկեցին իրար և կրիայի լույսից լուսավորվելով գորտը սկսեց ուրախությունից ցատկոտել։ ԵՎ այդ ժամանակ կրիայն հասկացավ որ իր պատյանը հրաշագործ է։

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն, քաղաք – պաղպաղակե քաղաք ; հրապարակ – ֆուտբոլային հրապարակ; մարդիկ  – քաղցր մարդիկ; Պաղպաղակ- վանիյլային պաղպաղակ; երեխաները – պաղպաղակասեր երեխաներ; տանիք – կաթնային տանիք; ծխնելույզներ – մրգային ծխնելույզներ; դռներ-գազարե դռներ; պատեր – թխվածքե պատեր; կահույք – մրգային կահույք; տղա – ծիրանասեր տղա ; սեղան- տորթե սեղան; ոտք – նարնջե ոտք; ափսեներ – սերուքցային ափսեներ; պահակ – շոկոլադե պահակ; պատուհան- ելակե պատուհան; առվակ – կաթնային առվակ ; բազկթոռ – բանանե բազկթոռ; տատիկ- շաքարե տատիկ; պալատ- նռե պալատ; Հենակներ -խաղողե հենակներ; հրշեջ – սուջուխե հրշեջ ; օր – քաղցր օր; բարեկամ -լավաշե բարեկամ;    
  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
    • Բոլոնիան գտնվում է Հյուսիսային Իտալիայում։Բոլոնիան ուսանողների, գիտնականների, խոհարարական մասնագետների քաղաք է, աշտարակների և արկադային շենքերի քաղաք, Իտալիայի գլխավոր ինտելեկտուալ կենտրոններից մեկը։
  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    • երկու քաղաքների անուներնել նույնն էն, ունեն շինություններ, տները ունեն նույնն դռներ, պատուհաներ, կահույք։
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել
    • Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ-երեխաները չէին գա տուն։
    • Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար, բոլոր մարդիկ դորսը կլինէին։
    • Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին, պաղպաղակ չէին վաճառի։
    • Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ, տաք ուտելիք կլիներ։
    • Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, լավ չեր լինի որով հետև շուտ կհիվանդանային։

Թեսթ 5-Չարլի Չապլինը

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

տնօրենի , երգել , վերադարձա , առաջին ,

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված 
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին -սա է
 դ/ սառնասրտորեն 

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ -միայնակ       

բ/  սաստիկ – ուժգին   

գ/ նոր -թարմ             

դ/ փոքր – պստիկ         

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ-սա է – ածանցավոր 
բ/ դռնապան – բարդ 
գ/ ունակություն – ածանցավոր 
դ/ մայրիկ – ածանցավոր 

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին-սա է

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական – սա է- գոյական
բ/երգ-գոյական 
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական 

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

տանում էր , թողեց, արտասվում , հայտարարեցի

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը.

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն: 
ենթակա – Մայրիկս       

ստորոգյալ  – տանում էր   

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

մորը


11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

Երբ նրա մայրը հուզված դուրս եկավ բեմից։


12. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց 
բ/վախեցավ, թե տնօրենը կբարկանա
գ/ փողերը հավաքելու նպատակով -ճիշտ է
դ/մոռացավ երգի բառերը 

13. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր 

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել 

դ/ ձանձրույթից հորանջում էր 

14. Ո՞ր հատվածում է երևում  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: